Ներքին 3 տարի առաջ - 13:22 10-05-2023

Իգոր Խաչատուրովի գործում ներգրավված դատավորներից մեկը հրաժարականի դիմում է գրել, մյուսը կալանավայրում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի այսօր՝ մայիսի 10-ին, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:

Oragir.News-ի հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ ողջ պրոցեսը ընդհանուր առմամբ տևել 1 տարի։

«Մեկ վարվա ընթացքում մենք խոսում էինք այն մասին, որ Իգոր Խաչատուրովը չի հարվածել ոչ մի ոստիկանի, ակնհայտ էր սա այլ նպատակ ունեցող քրեական հետապնում էր։ Դատարանն այսօր կայացրեց դատական ակտ, որը իրավական հանրությունում բնութագրվում է, որպես արտարացնող դատական ակտ։

Մենք դեռ չենք տիրապետում հիմնավորումներին, թե ինչ հիմքերով է արդարացվել Խաչատուրովը, բայց մեր համար տեսանելի էր ի սկզբանե, որ այս գործով քրեական արդարադատության սկզբունքներ չեն վերականգնվում, այն այլ նպատակ ունեցող պրոցես է ու դատարանն էլ գնահատական տվեց, որ քրեական հետապնդում չի կարող լինել»։

Նա նշեց, որ մոտ 2 ամիս Խաչատուրովը կալանքի տակ էր։ Անդարադատնալով 2 դատավորներին, որոնք ներգրավված էին գործում՝ փաստաբանը նշեց, որ դատավորներից մեկը իշխանությանը արջի ծառայությունները մատուցել է, ապա հրաժարականի դիմում է գրել ու այս պահին այլևս դատավոր չի հանդիսանում, իսկ Իգոր Խաչատուրովին առաջին անգամ կալանավորողը եղել է Արուսյակ Ալեքսանյանը, որն այս պահին կալանավայրում է, այս պրոցեսի մեջ ներգրավված դատավորներից միայն Արմեն Դանիելյանն է, ով դեռ գործունեություն է ծավալում, ամեն դեպքում կարծում եմ՝ նրա դեպքում էլ Աստծո արդարադատությունը չի ուշանա»։

Հարցին, թե կեղծ մեղադրանք ներկայացնելու համար հնարավո՞ր է նախաքննական մարմնի նկատմամբ պրոցես սկսել՝ նա նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե դատարանը ինչ հիմնավորումներ է դրել արդարացման հիմքում։

«Մենք նախաքննական մարմնի անօրինականությունների մասին ի սկզբանե խոսել ենք։ Հիմնավորումները տեսնելուց հետո այդ հարցին ևս կանդրադառնանք»։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել, և նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, ապա հուլիսի 11-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»