Ներքին 3 տարի առաջ - 18:50 06-05-2023

Մեզ 3 ոտք էին տվել, ասել՝ ձեր տղայի մասունքներն են․ դեռ սպասում եմ որդուս․ զինծառայողի հայր

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ Ազգային ժողովում հանդիպել էին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ, փաստեր ներկայացրել, որ իրենց որդիները գերևարված են, սակայն չնույնականացված գերիների թվում են, և որ իշխանությունը նրանց վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ չի իրականացնում։

Թագուհի Թովմասյանը ծնողների հետ ունեցած հանդիպուից հետո լրագրողներին որոշ մանրամասներ էր հայտնել։

«Շատ ծանր խոսակցություն էր, որովհետև մենք գործ ունենք այնպիսի իրողության հետ, որ պատկան մարմինը ծնողին տվել է 3 ձեռք, ասել՝ ձեր որդին է, հուղարկավորեք, մարդիկ էլ հրաժարվում են հուղարկավորել 3 ձեռքը։ Մեկ այլ ծնողի դեպքում 1․82 հասակով որդի ունի, 43 համար կոշիկ էր հագնում, բայց իրեն տվել են 1․60 հասակով տղայի ԴՆԹ նույնականացման տվյալ և ասում են՝ պետք է հարմարվեք այդ իրավիճակի հետ»։

Պատգամավորը հավելել էր՝ ծնողները դժգոհ են, որ իշխանությունը որպես գերինների պաշտոնական թիվ հայտարարում է 33-ը։ Նա ասաց, որ կրկին հանդիպում կունենանա ծնողների հետ, կփորձի նաև հանդիպում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, ինչպես խնդրել են ծնողները։Թովմասյանը նաև նշել էր, որ հավաքագրված տեղեկությունները կփոխանցվեն Կարմիր խաչին և գերիների հարցերով զբաղվող այլ մարմինների։

Էջմիածնի N զորամասի պայմանագրային զինծառայող Գոռ Հակոբյանի հայրը՝ Աբրահամ Հակոբյանը ևս հրավիրված է եղել Ազգային ժողովում կազմակերպված քննարկմանը, սակայն չի կարողացել ներկայանալ։

Նա Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ որդու՝ ռազմաճակատ մեկնելուց 7 ամիս անց՝ 2021 թվաանի մայիսին, Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնից զանգահարել և հայտնել էին, որ ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ համընկնում կա: Աբրահամ Հակոբյանը, սակայն Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնում պարզել է, որ իրեն փոխանցված 6 ոսկորների մեջ 3 ոտք է եղել․

«Տուփի մեջ լցրած բերեցին, բացեցինք, տեսանք՝ ցեխոտ վիճակում 3 ոտք, հետո, որ տարան լվացին, բերեցին՝ արդեն 2 ոտք էր, հարցրեցինք՝ բա 3-րդ ոտքն ի՞նչ եղավ, պատասխանեցին՝ դա ձերը չէր: Այսինքն, եթե մենք տեղում չբացեինք, այդ ոսկորն էլ էինք հուղարկավորելու: Բացի դա, մեզ վստահեցրին, որ այլ մասունք չկա, բայց հուղարկավորությունից 2 ամիս հետո՝ 2021-ի հուլիսին, զանգեցին, ասացին՝ արի, էլի մասունք կա, չգնացի: Ճիշտ է՝ 2021 թվականի մայիսի 2-ին Հերացու դիահերձարանից 5 մասունքը վերցրել և հուղարկավորել եմ, բայց 100 տոկոսով վստահ չեմ, որ դրանք որդուս մասունքներն էին։ Ես դեռ սպասում եմ որդուս․․․»

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Նրանցից միայն 20-ին էր հաջողվել դուրս գալ շրջափակումից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում