Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:51 06-05-2023

Հարևան երկրին բացատրենք, որ Թուրքիայի ռազմական դատարանն է այդ մարդկանց դատապարտել մահապատժի

Երևանում տեղադրված «Նեմեսիս» արձանի շուրջ տարատեսակ քննարկումներն ու մեկնաբանությունները շարունակվում են։ Նիկոլ Փաշինյանը Չեխիա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցում, անդրադառնալով արձանի տեղադրմանը, այն սխալ համարեց, իսկ ԱԺ նախագահը հայտնել էր, որ չէր ցանկանա, որ այդ արձանը խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։

Oragir.News-ի հետ զրույցում «Նեմեսիսի» վրիժառուներից Արտաշես Գևորգյանի ժառանգներից Արմեն Գևորգյանը, անդրադառնալով արձանի տեսադրման պատմությանը, ասաց, որ կար նախաձեռնող խումբ, որը երկար տարիներ պայքարում էր ու ուզում էր, որ այդ մարդկանց հիշատակը հավերժացնող կոթող տեղադրվի Երևանում։

«Մեր նպատակն այն է, որ նոր սերունդները իմանային այս պատմության մասին ու կրթվեին, որքան հասկացա, շատերը տեղյակ էլ չէին՝ ինչ է կատավել նախոր դարի սկզբին։ Մենք դիմել ենք քաղաքապետարանին, պրոցեսներ անցել ենք, ու ավագանու նիստով ընդունվել է հուշարձանը տեղադրելու որոշում։ Այն նվիրված է Ազգային արժանապատվության ասպետներին։ Ավագանին համաձայնություն է տվել հուշարձանի տեղադրմանը ու շատ ճիշտ է արել, որովհետև, այդ հուշարձանը նվիրված է մեր արժանապատվությանը, արդարադատությանը, պատժի անխուսափելիությանը»։

Անդրադառնալով Փաշինյանի և Սիմոնյանի հայտարարություններին՝ նա նշեց, որ հարևան երկրին պետք է նախ բացատրել, որ հենց Թուրքիայի ռազմական դատարանն է այդ մարդկանց դատապարտել մահապատժի։

«Ես տեսնում եմ դիվանագիտական կորպուսի աշխատանքի բացատրության պակաս, որովհետև Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անգամ խոսում էր այն մասին, որ հայերը սպանել են իրենց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, մինչդեռ այդ գործողության ժամանակ ոչ մի դիվանագետ չի սպանվել։ Եղել է 1,5 մլն հայերի ցեղասպանություն, Թուրքիայի դատարանի որոշում, այդ մարդիկ փախել են իրենց երկրից, ու բոլոր այն անձինք, ովքեր դատարանի որոշումն ի կատար են ածել, եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Ավելին՝ Սողոմոն Թեհլերյանին Եվրոպական դատարանն արդարացրել է։ Ինչ վերաբերում է օդը փակելուն, ԱՄՆ-ում էլ գերազման կա Սողոմոն Թեհլերյանի արձանով, թող ԱՄՆ-ի օդն էլ փակեն»։

Նա ընդգծեց, որ չի ափսոսում այն բանի համար, ինչ արել են։

«Պնդումներին, թե պետությանը վնասում է, ես էլ հակառակն եմ ասում, սա շատ վեհ գաղափար է, որը վերաբերում է հայ ժողովրդի արժանապատությանը և ոչ միայն հայ ժողովրդի, որովհետև Թալեաթը, Էնվերը և Ջեմալը միջազգային հանցագործներ էին։ Թուրքիայի դատարանը այդ մարդկանց մահապատժի է ենթարկել, դատավճիռ կար, ի վերջո։ Նեմեսիսի անդամները միայն մահապատիժն ի կատար են ածել։ Ավելին, արդարանալու փոխարեն, պետք է հասնել նրան, որ աշխարհը նրանց շնորհակալություն հայտնի։ Ավելին, ես հանդիպել եմ Ջեմալ փաշայի թոռան հետ, նա շարունակում է ինձ հետ կապի մեջ լինել»։

Նա նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավոման մասին շատ ավելի վաղ է սկսել խոսել, քան գործող իշխանության ներկայցուցիչները, բայց սա պետք է արժանապատվորեն արվի, հակառակ դեպքում սա լուրջ խնդիրների է բերելու։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ