Ներքին 3 տարի առաջ - 19:06 05-05-2023

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը Տավուշում հանդիպել է մարզային փրկարարական անձնակազմի հետ

Մայիսի 4-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանն այցելել է Տավուշի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ: Այցի նպատակն էր հանդիպել մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ծառայության կրման պայմաններին և ընթացիկ աշխատանքներին։

Ե․Կարապետյանը շրջեց մարզային փրկարարական վարչության տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա ռեսուրսներին, խնդիրներին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց անձնակազմի հետ։

Այցի ընթացքում տնօրենի տեղակալը ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վ․ Փիրումյանի ուղեկցությամբ այցելեց Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, հետևեց մարզային փրկարարական վարչությունում և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվեց ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության մասնագետների կողմից անցկացվող «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստում» թեմայով դասընթացներին։ Փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաև տարաբնույթ արտակարգ իրավիճակներում փրկարարական և արագ արձագանքման աշխատանքների իրականացման կարևորությունը։

Ե․Կարապետյանն այցելեց նաև քաղաքացիական պաշտպանության Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ Պառավաքարի, Սարիգյուղի և Ազատամուտի հենակետերի մշտական տեղակայման վայրեր, ծանոթացավ ծառայության կրման, սարքավորումների պահպանության, գույքային հագեցվածության և առկա տեխնիկայի պահպանման պայմաններին։ Տնօրենի տեղակալը եղավ նաև փրկարարական ծառայողների կողմից պահպանվող հատուկ կարևորագույն օբյեկտներում։

Այցի ավարտին տրվեցին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը