Արտաքին 3 տարի առաջ - 17:15 05-05-2023

Թեհրանն ադրբեջանցի չորս դիվանագետների անցանկալի անձ է ճանաչել, Բաքուն՝ հաստատում է

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանցի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Թեհրանը ադրբեջանցի դիվանագետների արտաքսման որոշումը կայացրել ի պատասխան ավելի վաղ Ադրբեջանից իրանցի չորս դիվանագետներին արտաքսելու որոշման։ Արտաքսված դիվանագետները եղել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում ադրբեջանական գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ։

Ադրբեջանական կողմը մեկնաբանել է Իրանից ադրբեջանցի դիվանագետների արտաքսման որոշումը՝ նշելով, որ այն նոր չի կայացվել։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտնել է, որ ապրիլի սկզբին Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից անցանկալի անձ են ճանաչվել՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեություն ծավալելու հիմնավորմամբ, ինչից մի քանի օր անց իրանական կողմն իր հերթին, առանց որևէ պատճառաբանության և որպես պատրվակ օգտագործելով փոխադարձության սկզբունքը, ադրբեջանցի դիվանագետներին անցանկալի անձ է ճանաչել։

«Մեր երկրի դեմ արված այս քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որտեղ կան մի շարք խնդիրներ»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական խոսնակը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում