Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:03 05-05-2023

Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. փաստաբան

«Այս իշխանությանը պետք է, որպեսզի բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը լինի անազատության մեջ։ Սա է ամբողջ խնդիրը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Խաչատուրովին կալանավորելու պատճառն այն է, որ քաղաքական իշխանություններն ունեն որոշակի պլան, վախենում են այդ պլանին խանգարի Գրիգորի Խաչատուրովը։

«Այս իշխանությանը պետք է, որ ինքը ներսում լինի, դրա համար օգտագործում է գործիքներ։ Խաչատուրովի գնահատմամբ, ԱԱԾ-ն կամ դատախազությունը, բոլորը գործիքներ են։ Իր գնահատմամբ, քննիչներից շատերը, դատախազները տեղյակ էլ չեն, թե ինչու համար է այս ամեն ինչը։

Իսկ այս ամեն ինչը հստակ ժամանակագրություն ունի, հստակ պատճառներ ունի։ Ես մոտավորապես պատկերացնում էի, իսկ երկու օր առաջ իրադաձություն տեղի ունեցավ և ինձ համար փազլն ամբողջացավ։ Դա Գրիգորի Խաչատուրովի կողմից 2020 թվականի դեկտեմբերին բանակային կորոպուստին արձակված հրամանն է, հանձնարարությունը»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրենք ուզում էին հասկանալ՝ ինչու Գրիգորի Խաչատուրովը, ինչու հենց հիմա ու գրեթե բացահայտել են այդ ամեն ինչը. «Ապրիլի 21-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ուղիղ վեց շաբաթ առաջ ուղակել էին պայմանագրի օրինակը, Հայաստանի իշխանությունից որևէ տեղեկություն չկա։ Ապրիլի 21-ից, երբ վեց շաբաթ հետ ենք գնում, լինում է մարտի 11-ը։ Դրա հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հրատապ ասուլիս է հրավիրել, առաջին անգամ խոսք է գնում հինգերորդ շարասյան, զինվորականների հետ կապված։

Իմ գնահատմամբ, ոչ թե պայմանագրի օրինակ են ուղարկել Հայաստանի իշխանություններին, այլ վերջնագիր, որ պետք է անպայման ստորագրվի։ Դա գալիս է ապացուցելու հիմա իրականացվող բանակցությունները։

Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ քննարկման առարկա է հանդիսանում նաև Տավուշի սահմանագծի հետ կապված հանգամանքները։ Երկու օր առաջ հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերին Գրիգորի Խաչատուրովի հրամանը զորամիավորմանը, ասել է՝ քաղաքական իշխանությունների նման գործելակերպը կարող է թուլացնի Տավուշի սահմանագիծը, ոչ մի քայլ հետ, թեև առկա լինեն հրամաններ, ոչ մեկ ոչ մի տեղից դուրս չի գալու, բնագիծը պետք է անսասան պահպանվի, թույլ չեն տալու որևէ մեկին Սահմանադրություն խախտվի և այլ գործողություններ իրականացվեն։ Նույն հրամանում վերջինս նշում է, որ իրենց լրացուցիչ ոչ մի բան պետք չի, պետությունից ոչ մի բան չեն սպասում։

Այդ մարդն այն մարդն է, որ սեփական ռեսուրսներով սեփական անձով պատրաստ է եղել իր հայրենիքն անսասան պահել։

Ակնհայտ է, որ պայմանագիր ստորագրելու խոստում է եղել, ուղղակի ասել են՝ պրոբլեմ ունեն տավուշյան սահմանագիծը խախտելու հետ կապված։ Ու Խաչատուրովին մարտի 16-ին կալանավորում են, հիմա բանակցություններ են ընթանում։ Իրենց կարծիքով, Գրիգորի Խաչատուրովն այս պայմանագրի ստորագրման պարագայում կարող էր ազդեցություն ունենալ։

Ակնհայտ է, որ այդ հրամանի առկայությունը գաղտնի չի եղել իշխանության համար, այդ հրամանի հետ կապված ԱԱԾ-ում տեղյակ են եղել։ Դա կլինի հրաման, թե հանձնարարություն, թե մարտակոչ, իրական է, սպաների գրքույկներում, այդ ժամանակ ծառայող զինծառայողների մոտ գրանցված է»։

Պողոսյանն ասաց, որ մայիսի 8-ին իրենք դատարանում փորձելու են այս ամեն ինչը ներկայացնել։

«Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը որակում եմ որպես անձնական հետապնդում։ Խաչատուրովը քաղաքականությամբ զբաղվող մարդ չէ, իրական հայորդի է, ով միշտ գիտակցել է Հայաստանի հարատևության կարևորությունը, դրա համար գործողություններ է կատարել։ Զինվորական լինելով հանդերձ՝ հայ քաղաքական իշխանությունը իրեն դիտարկում է որպես իրեն այլընտրանք»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ