Ներքին 3 տարի առաջ - 15:50 05-05-2023

Հերթական «ծամոնն» է. այլ օրակարգ են թելադրում, որ երկիրը հանձնեն

Ճիշտն ասած՝ ես որևէ իմաստալից մեկնաբանություն չեմ կարող անել, ոչ իր հանդիպման մեջ եմ իմաստ տեսնում, ոչ էլ այդ թեման մեկնաբանելու։ Շատ հնարավոր է, որ հանդիպել են, որպեսզի հերթական 2-3 օրվա «ծամոնը» լինի մեդիադաշտում, որպեսզի քննարկվի, անիմաստ օրակարգեր լցնելու, մարդկանց զբաղեցնելու թեմաներ են՝ ըստ իս։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հանդիպմանը Չեխիայի Պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի հետ հանդիպմանը։

«Այդ թեմաները հենց նրա համար են, որ դրանք մեդիադաշտում քննարկվի, հետո մի քանի օր կանցնի՝ էլի ուրիշ մի սկանդալային թեմա կգցեն ու էսպես անվերջ։ Ստացվում է այնպես, որ մեդիան այսօր աշխատում է նիկոլական քարոզչության ռետրանսլյատոր։ Եկեք չօգնենք նիկոլական քարոզչության մեքենային, որ իրենք շարունակեն այս բաներով կերակրել։ Իրենք անընդհատ շոկային բաներ են անում, որ մարդիկ, դա քննարկեն, արդյունքն այն է, որ բոլոր օրակարգերը դաշտում միայն թելադրածն են իրենցով՝ կապ չունի, իրենց վիրավորում են քննադատում են, թե ինչ են անում։ Բոլոր թեմաները իրենց ով է լցրած»։

Դիտարկմանը, թե արդյոք սա արվել է այն բանի համար, որ այսօր ԱՄՆ-ում Միրզյան-Բայրամով բանակցությունների վերջին փուլը մոռացության տան՝ Վրթանեսյանն ասաց, որ հնարավոր է։

«Բոլորը, բնականաբար, չեն մոռանա, բայց բավական շատ մարդ դրանով կզբաղվի։ Օրինակ, այսօր էլ Նիկոլն ընդդիմությանը գովեց, դա էլ է հատուկ արված, որ սկսեն ընդդիմությանը քլնգել, և այլն, ամբողջ լրահոսն իրենց արածն է առավոտից երեկո»։

Դիտարկմանը, թե երբ Փաշինյանն ասում էր, որ ընդդիմությունը սկսել է ականջալուր լինել իրեն՝ դրանում ճշմարտութան հատիկ չկա՞, ասաց, որ չէ՝ չկա, քանի որ օրերս ոստիկանությունով ընդդիմությանը դուրս էին քարշ տալիս։ «Իրենք անընդհատ օրակարգեր են թելադրում, հանրային բևեռացում են հրահրում, արդյունքում, երկիրը հանձնում են»։

Հարցին, թե իսկ ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի չկարողանա հանձնել երկիրը, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է ընդդիմությանն ուղղել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը