Ներքին 3 տարի առաջ - 12:17 05-05-2023

Ինչ է քննարկվել ԱՄՆ-ում՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը․ բացառիկ մանրամասներ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։

Oragir.News-ին մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ հանդիպումից։

ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ նախ Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չի եղել, երկրորդ՝ քննարկվել է իբր Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական անկլավների վերադարձի հարցը, սակայն հայկական պատվիրակությունը անգամ չի կմկմացել Արծվաշենի գոյության մասին։

Արդեն տեսանելի է, որ բանակցությունների արդյունքում կողմերը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչի հետևանքով տեղի է ունենալու սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, անկլավների վերադարձ, բայց և միջանցքի չեղարկում․ Հայաստանի տարածքով միջանցք չի լինելու։

Ինչպես արդեն նշեցինք, Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել, փոխարենը քննարկվել է Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների ներդրման հարց, որի արդյունքում ոչ միայն չեղարկվելու է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այլև ռուս խաղաղապահ առաքելությունը դառնալու է անիմաստ։

Տարածքային ամբողջականության ճանաչման արդյունքում Ադրբեջանը պնդել է Հակարիի կամրջին հսկիչ անցագրային կետ ունենալու վրա, սակայն հայկական պատվիրակությունը փորձել է Հակարիի կամրջի անցակետի հանելը կապել բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հետ, ինչի օգտին հանդես է եկել նաև ամերիկյան կողմը, սակայն Ադրբեջանը տեղի չի տվել․ անցակետի հարցը մնացել է առկախ։

Արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների ներդրումը իրականում Արցախի հարցը թողնում է բաց, և այս ամենի արդյունքում ընդամենը Ռուսաստանը դուրս է մղվելու տարածաշրջանից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը