Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:36 03-05-2023

Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել

Առաջնորդվել կառավարման այն մոդելով, որի հիմքում պատասխանատվությունն է, զարգացմանը նպաստելու ցանկությունը և արդյունքի հասնելու ձգտումը. այս սկզբունքներով են աշխատում Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում: Տարիների գործընկերները երկրի և էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով:

Արջերի հարձակման թիրախում առավել հաճախ գտնվող մարզում՝ Վայոց ձորում, իրականացվել է «Էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլը: Արևային էներգիայով սնուցվող «Էլեկտրական հովիվների» աշխատանքին սպասում են հատկապես Եղեգիս համայնքում: Տեղի ֆերմերներից երկուսը վերջին տարիներին զգալի վնաս են կրել մեղրասեր չորքոտանու հարձակման հետևանքով. նրանցից մեկը կորցրել է 47 մեղվափեթակ, իսկ մյուսը՝ յոթ խոշոր եղջերավոր: Այս նվիրատվության արդյունքում 15 ֆերմերի տնտեսության պահպանման հարց կլուծվի: Արևային էներգիայով սնվող 15 համակարգ է տրամադրվել Եղեգիս (7), Արենի (4) և Վայք (4) համայնքներին:

«Մենք պետք է ոչ թե բավարարվենք Հայաստանն արևի երկիր անվանելով, այլև օգտվենք այդ կարևորագույն ռեսուրսից: Հատկապես հիմա, երբ աշխարհի զարգացման հիմքում մեծ տեղ է հատկացվում արևային էներգիայով տեխնոլոգիաների արդիականացմանը: Մենք մեր գործընկերների հետ ընտրել ենք առաջ շարժվելու ճանապարհը: Այս ծրագրի հիմքում կա հետևյալ տրամաբանությունը. եթե տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կարգավորել բնության հետ հաշտ ապրելու մեխանիզմը, ապա անհրաժեշտ է հնարավորինս օգտվել դրանից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Նոր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու մուտք գործում մեր կյանքի ցանկացած ոլորտ։ Այսօր արդեն առանց դրանց մենք չենք կարող լուծել մեր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հատկապես մարդ-վայրի բնություն հակասությունները», – ասել է FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Էլեկտրական հովիվների» հետ աշխատելու փորձ ունեցող Եղեգիս համայնքում ևս այս ներդրման արդյունավետությունը բարձր են գնահատում։ Համայնքապետ Արթուր Ստեփանյանն ասում է, որ եթե առաջ դեղձի կարմրելուց հետո արջերի առաջն առնել չէր լինում, ապա հիմա նմանատիպ խնդիր ընդհանրապես չունեն։ Նախկինում իրենց այգիները կամ փեթակները գյուղացիները քարերով էին ցանկապատում, ինչն, իհարկե, ապարդյուն էր։ «Էլեկտրական հովիվների» ներդրումից հետո Եղեգիսում կտրուկ նվազել են արջերի հարձակումները։ Սարքավորումների արդյունավետությունն առավելապես ընդգծվում է հատկապես բնակավայրերից հեռու գտնվող արոտների դեպքում։ Այժմ համագյուղացիները մեկ «էլեկտրական հովիվով» կարողանում են պաշտպանել մի քանի տնտեսություն։



Անցնելով «էլեկտրական հովվի» օգտագործման հատուկ դասընթաց՝ ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 7500 մ2 տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300-գծամետր ցանկապատից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին