Ներքին 3 տարի առաջ - 14:09 03-05-2023

Իշխանությունն ուզում է ընդդիմությանն ուղարկել թուրքերի հետ բանակցելու, իսկ ընդդիմությունն իրեն ծանր է պահում

Ում-ում, բայց գոնե ինձ այդ հորդորներն անտեղի են, երբ ես Թուրքիա եմ գնում, իմ գնալու մասին ամբողջ Հայաստանն է տեղեկանում, դրա օրինակներն էլ կան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանում ՔՊ-ական պարտգամավորներ Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի ելույթներին, որոնցով ընդդիմադիր պատգամավորներին կոչ էին անում իրենց հետ գնալ Թուրքիա։

«Ինչ վերաբերում է նման միջազգային հարթակներում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ կռիվ տալուն՝ առնվազն ՔՊ-ական պատգամավորները դրա ականատեսն են եղել նույն Սևծովյանի հարթակում, անգամ աջակցել են այն թեզերին, որ բարձրաձայնել եմ այնտեղ։

Ինչ վերաբերում է Անկարայում տեղի ունենալիքին՝ պետք է նկատի ունենալ, որ արտասահման գործուղումը ինքնանպատակ չէ, Սևծովյանի այդ գագաթաժողովը հոբելյանական է ու ծառայելու է ուղղակի Թուրքիայի քարոզչության նպատակներին, որի մասնակից լինելու ցանկություն չունեմ, հատկապես, որ նման ձևով՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ու կառավարական ինքնաթիռով։

Դիտարկմանը, թե ՔՊ-ականները նշում են, որ իրենք բարդ օրակարգով են գնում, բարդ հարցեր ունեն լուծելու, իսկ ընդդիմությունը իրենց չի աջակցում՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած մարդ, եթե ծանոթանա օրակարգին՝ կհասկանա, որ այնտեղ որևէ բարդ օրակարգ չկա։

«Բարդ օրակարգով նախորդ տարի Բելգրադում տեղի ունեցածն էր, երբ Արցախի հարցով մենք փորձում էինք հատուկ պարբերություն ընդգրկել ադրբեջանցիների կողմից ներկայացրած զեկույցին, դրա հետ կապված բավական սուր կռիվ ենք տվել։ Որքան էլ զարմանալի էր, բայց նաև հաճելի էր, որ ՔՊ պատգամավորները միացան իմ ելույթին՝ շեշտելով Արցախի ինքնորոշման իրավունքը, արցախահայության իրավունքների հարցը։

Ցավում եմ, որ առավել կրթված պատգամավորի համբավ ունեցող Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը՝ մոռանալով նույն Սևծովյանով համատեղ աշխատանքը, իրենց տեսածը, լծվեցին շատ էժանագին քաղաքական շահարկմանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա, մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում