Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:46 02-05-2023

Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս. ՔՊ-ականներն՝ ընդդիմադիր պատգամավորներին

«Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակությունով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Պատվիրակության անդամ եք նաև դուք։ Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս, գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, բարդ օրակարգով ու լիքը հարց ունենք լուծելու»,- ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Բակեն Թունյանն հարցն ուղղեց ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Հարցնում եք՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը գնում։ Ես էլ Ձեզ հարցնում եմ՝ բա Դուք ինչո՞ւ չեք գալիս: Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեք, լիքը խնդիրներ կան, օգնեք, որպեսզի մենք մեր տեսակետը տանենք առաջ: Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին»,- ասաց Բաբկեն Թունյանը։

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը նույնպես կոչ արեց ընդդիմադիրներին միանալ իրենց ու գնալ Թուրքիա: «Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել՝ գնացեք, բանակցեք», - նշեց Պապոյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում