Ինչո՞ւ յոթ տարի անց հիշեցին Հովիկ Աբրահամյանին, ՔՊ-ականներն իրար են ուտում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են, ու գնալով ավելի են սրվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ զինծառայողներին «բանակային մենյուի» նման, գնացուցակով բանակից ազատելու վերաբերյալ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ, քանի որ Սարգսյանը համարձակվել է առանց իր հետ քննարկումներ ունենալու, համաձայնեցնելու, նախագիծ մշակել, ուղարկել Կառավարություն ու դրական եզրակացություն ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները ՍՄՍ են ստացել՝ թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում որոշված է ամեն կերպ «չեզոքացնել» Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին՝ լուծելով նաեւ 2026-ին ընդառաջ առաջին նախագահի թիմի մասնակցության չեզոքացման հարցը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի առաջին արձագանքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ այսպիսի շոուների պակաս չի լինելու: Ավելին, կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրահամյանի հետ կապված այս շոուն նպատակ է ունեցել ևս մի քանի օր «զբաղեցնել» հանրությանը, բայց Նիկոլ Փաշինյանի պլանները խափանեց Իրան-Իսրայել հակամարտությունը, որը գրավեց բոլորի ուշադրությունը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը: Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել է ամենավերջինը:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

22:52 Իրանը հրթիռ է արձակել իմ ննջասենյակի պատուհանի ուղղությամբ. Նեթանյահու
09:35 Թուրքական հեռուստաալիքն Ադրբեջանն ավելացրել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում
17:48 Իրանը կարող է պարտվել, բայց չի վերանա որպես պետություն, իսկ Իսրայելը կարող է վերանալ մեկ խոշոր պարտության հետևանքով
17:36 Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել. ոչնչացրել է բերքը
14:47 Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում է օդատիեզերական ուժերի ևս 7 սպաների զոհվելու մասին
13:55 Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին
21:18 Նեթանյահուն հայտարարություն է տարածել
11:34 Իրանն ընդգծում է իր հարվածային ներուժը. հնարավոր է՝ մինչև 2000 հրթիռ արձակվի Իսրայելի ուղղությամբ
14:54 Իրանը Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով և դեռևս չի օգտագործել նորագույն հրթիռները
15:33 Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Շիրակում. ֆոտոշարք