Մամուլ 3 տարի առաջ - 07:59 03-05-2023

ՔՊ-ականները շունչները պահած սպասում են Փաշինյանի գալուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերի ֆոնին: Երեկ Աժ իշխանական պատգամավորների շրջանում հարցուփորձ արեցինք՝ ինչ գիտեն, ինչ է կատարվում Արցախի շուրջ: Արդյոք Արցախի Հանրապետությունը ունի՞ ապագա, եւ որտե՞ղ է այն:

Պարզվեց, որ իշխանականների միայն նեղ շրջանակ է տեղյակ, թե ինչ են բանակցում հայկական եւ ադրբեջանական կողմերը Վաշինգտոնում. շատ դեպքերում ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները շունչները պահած սպասում են, որ այսօր Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի՝ ինչ է բանակցում Հայաստանը Վաշինգտոնում, ի վերջո, նոր փաստաթուղթ լինելու է, թե ոչ: Իշխանական պատգամավորներն իրենք էլ հասկանում են, որ պահն իսկապես լուրջ է, դանակը ոսկորին է հասել, եւ Հայաստանն այլեւս մանեւրելու տեղ չունի, դրա համար էլ փորձում են հանրության ականջին կաթեցնել արցախահայությանը Ադրբեջանի կազմում որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու հնարավորության մասին, իրենց խոսքով՝ միջազգային հանրության անվտանգային երաշխիքների առկայության պայմանով:

Իսկ թե ինչ երաշխիքներ են դրանք, ով պետք է տա այդ երաշխիքները, կամ այդ երաշխիքները կարող են արդյոք զսպել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները, թերեւս իշխանականներն իրենք էլ չգիտեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան