Արտաքին 3 տարի առաջ - 17:30 02-05-2023

Ղարաբաղի հարցում եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր, բացի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածություններից, չկան։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում այլ կողմերի օգնությունը կարելի է ողջունել։ «Իհարկե, ողջունելի է ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, բայց մենք նաեւ գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքերը, որոնք հետագայում կարող են արդյունք չտալ։ Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջին դեպքի մասին է»,- ասել է նա։

Ռուսական լրատվամիջոցը հիշեցրել է, որ Վաշինգթոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքում տիրող հումանիտար իրավիճակին։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի