Ներքին 3 տարի առաջ - 18:54 27-04-2023

ՔԿ-ն այդ անձանց մասին որևէ ասելիք չունի․ խոսնակը՝ Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի մասին

«Քննչական կոմիտեն այդ անձանց վերաբերյալ, նրանց վարույթի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալու։ Ինչ անհրաժեշտ է դրա հետ կապված, ինչ հարկ է համարում, կոմիտեն հայտնում է հաղորդագրությունների միջոցով։ Նաև դրա հետ կապված ես տեղյակ եմ, որ հաղորդում է ներկայացված հանցագործության մասին։ Քննություն կլինի, կպարզեն հանգամանքները։ Անձանց վերաբերյալ որևէ հարցադրման որևէ հայտարարություն Քննչական կոմիտեն չի արել, չի անում և չի անելու»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային Ձայն» կուսակցության համաժողովին, որի ընթացքում կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տեսակապով ասաց, որ Արտակ Գալստյանն իրեն ասել է, որ այլևս չհայհոյի Արգիշտի Քյարամյանին։

Հարցին՝ ինչն է պատճառը, որ նրանց մասին հանրությանը որևէ տեղեկություն չեն հրապարակում, Աբրահամյանն ասաց, որ Քննչական մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով ու չափով տեղեկատվություն հրապարակի․ «Այս դեպքում նման մոտեցում է դրսևորվելու։ Դա հստակ է և պաշտոնական պատասխան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը