Ներքին 3 տարի առաջ - 13:38 27-04-2023

Ջրային պարեկները Սևանում կմեկուսացնեն ոչ սթափ նավավարներին, կպայքարեն նաև ձկնագողերի դեմ

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` հավելելով, որ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։

Նա նշեց, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։

«Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,- մանրամասնեց ՆԳ նախարարը։

Բացի այդ, բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։

Ղազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։

Նոր կարգավորումներն արդեն ներառվել են «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթներում, որոնք կառավարության հավանությամբ առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։

Ջրային պարեկության հետ կապված ծախսերի ֆինանսական գնահատականը ճշգրտման փուլում է: Այն կհստակեցվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի և միջոցների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում