Ներքին 3 տարի առաջ - 21:51 26-04-2023

Եթե Նիկոլ Փաշինյանը պիտի չտարբերվեր Սերժ Սարգսյանից, էլ ինչի՞ եկավ․ Արա Նախշքարյան

«Ես երկար տարիներ խոսել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Հայաստանի առաջին դեմքը, հատկապես հարց լուծող դեմքը, որովհետև նա անկայուն է և լողացող-սողացող բնավորության տեր մեկն է։ Փաշինյանը եկավ գումարի կամ խոստման դիմաց՝ հայրենիքը կազմաքանդելու, ավիրելու, ջնջելու, վերացնելու աշխարհի երեսից։ Չնայած Հայաստանը որպես այդպիսին կլինի, ինչպես գիտենք, մեր պատմության և գրականության մեծերից շատերը ասել են, որ հողի կորուստը վերականգնելի է, մարդու կորուստն է, որ չի վերականգնվում։ Աչքիս մի լուր ընկավ, որ կառավարությունը մատաղ հասկացությունը չի ընդունում, չգիտեմ ինչքանով էր սա իրականությանը համապատասխանում, թե՝ ոչ, բայց հետաքրքիր էր, որ 5000 երեխու մատաղ արեցին, բայց իրենք մատաղը չեն ընդունում։ Նայում նորանկախ Հայաստանի վերջին 30 տարվա մեր ամբողջ պատմությանը․ 4-5 տարվա մեջ տվեցինք 7․000 զոհ, որից 2․000-ը խաղաղ բնակիչներ էին, բայց այսօր որ նայում եմ, մենք 44 օրվա մեջ մենք հողին հանձնեցինք 5000 ու ավելի երեխեքի»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Արա Նախշքարյանը։

Պատմաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որպես այդպիսին եկավ հատուկ ծրագրով, որպեսզի հայի միջից դուրս հանի հայոց սրբազան խորհուրդները։

«Նա մի քանի օր առաջ ասաց, որ եթե եկեղեցին ինձ հետ հաշտ չէ, ուրեմն Աստծո հետ էլ հաշտ չէ։ Նա մեջբերեց Պողոս Առաքյալի հատվածը, բայց Պողոս Առաքյալը նաև ուրիշ բաներ էլ է ասել։ Պողոս Առաքյալը ասել է նաև՝ մի քիչ զգույշ եղեք, որովհետև խոսքը նաև ուժ ունի, նաև գործում է բումերանգի օրենքը.... Այնպես որ ամեն ինչ միանշանակ չէ։ Նիկոլ Փաշինյանը ինքը որպես ղեկավար հավերժ չէ, որովհետև թող նա ավելի լավը չլինի, քան Քենեդին էր, կամ Սադդամ Հուսեյնը, կամ մնացած բոլորը, որոնց կախեցին կամ պայթեցրին։ Ես չէի ուզենա, որ նման ճակատագրի արժանանար մեր երկրի վարչապետը, բայց իր քայլերը տանում են դրան»,-շարունակում է պատմաբանը։

Նախշքարյանն ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը պիտի չտարբերվեր Սերժ Սարգսյանից, էլ ինչո՞ւ եկավ, այսպես թե այնպես Սերժ Սարգսյանը կար, Սերժ Սարգսյանի ֆոկուսներին գոնե ծանոթ էինք։ Գիտեինք՝ որտեղ կարելի էր աճապարել, որտեղ՝ ճողոպրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը