Ներքին 3 տարի առաջ - 21:15 26-04-2023

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:

Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

ԱՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում