Մամուլ 3 տարի առաջ - 08:30 26-04-2023

Ոչ բոլորի բացակայությունն է պատժվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած եւ անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ նիստերը: Անցած սեպտեմբերից Զաքարյանը խորհրդարան ոտք չի դրել, սակայն իշխող մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱԺ ղեկավարությունը, աչք է փակում նրա բացակայությունների վրա, այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով ամիսներ առաջ փորձում էին զրկել մանդատից։

ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը ձեւակերպում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը.
«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:

Պատգամավորի բացակայությունները համարվում են հարգելի, եթե առողջական խնդիրներ ունի եւ բժշկի թուղթ է ներկայացնում խորհրդարան՝ հիմնավորելով փաստը։ Ճիշտ է` մի քանի ամիս առաջ Զաքարյանը սրտի վիրահատություն է տարել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում նա` որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, շրջագայությունների է մեկնել Թուրքիա, որտեղից պարբերաբար լուսանկարներ եւ հաղորդագրություններ է տարածում:

Մեկ շաբաթ առաջ էլ Զաքարյանը հանդիպել էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Թերեւս սա էլ է մտնում իշխանությունների ծրագրերի մեջ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Դրանով է բացատրվում այն, որ Զաքարյանի բացակայությունների վրա աչք են փակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը