Մամուլ 3 տարի առաջ - 08:18 25-04-2023

Խայտառակ միջադեպի ժամանակ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ անվտանգության աշխատակիցները ապրիլի 20-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած խայտառակ միջադեպի ժամանակ՝ իրենց ապօրինի գործողությունների ընթացքում, պատռել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոստյումը:

Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ ամբոնի մոտ, ինչից հետո պատգամավորի ակցիային միացել էին նաեւ ընդդիմադիր մյուս պատգամավորները: Ընդդիմադիրների քաղաքական ակցիայի ժամանակ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական ցուցումով, անվտան ության աշխատակիցները բռնի ուժող, քաշքշելով հեռացրել էին ընդդիմադիրներին նիստերի դահլիճից:

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի հրահանգից ոգեւորված՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այնքան «ինքնամոռաց» են գործել, որ պատռել են Գեղամ Մանուկյանի կոստյումը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ, իհարկե, աղմկահարույց միջադեպերի, ծեծկռտուքների պակաս չի եղել, բայց այս խորհրդարանը, կարծես, մտադրվել է ռեկորդ սահմանել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիառած բռնություներով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի