Ներքին 3 տարի առաջ - 15:36 24-04-2023

Պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

ԱՀ նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.

«1915-ից մինչև 1923 թվականը շարունակվող Հայոց ցեղասպանության տարիներին մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև հայրենիք, մշակույթ, պատմություն ու արժանապատվություն: Այսօր էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքը կախված է Արցախի, այստեղ ապրող 120 հազար հայության, այդ թվում ՝ շուրջ 30 հազար երեխաների վրա:

Որպես ցեղասպանությունը վերապրածի թոռ՝ համոզված եմ, որ ոգեկոչելով մեր անմեղ զոհերի հիշատակը, կրելով այդ ցավը՝ մենք պետք է ոչ թե զոհի վիճակում մեզ զգանք, այլ հակառակը. անցյալի այդ ցավալի ժառանգությունը մեզ պետք է պայքարի ուժ տա, որը վերածելով հզոր էներգիայի՝ կկառուցենք մեր ապագան ու այլևս երբեք թույլ չտանք մեր ազգի կյանքում նման էջերի կրկնությունը:

Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու: Անթույլատրելի է տուրք տալ միտումնավոր շրջանառվող այն նարատիվներին, թե մենք փոքր, անզոր ու թույլ ենք և ոչինչ չենք կարող անել: Անգամ ցեղասպանության տարիներին մենք ունեցել ենք պայքարի ու այդ պայքարի արդյունքում հաջողությունների օրինակներ:

Մենք կրկին, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին, սպասում, որ ուրիշները «խորը մտահոգություն հայտնելուց» բացի կգան և մեր փոխարեն մի բան կանեն, մեզ կփրկեն այս արհավիրքից: Մինչդեռ անելիքը մեր ձեռքերում է. ուղղակի պետք է ազգովի համախմբվել Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ, ծրագիր ու գործողություններ ունենալ ու գնալ առաջ, անել հնարավոր ու անհնարին առավելագույնը՝ Արցախը փրկելու համար: Ու իմ այս կոչը նաև այսօր աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ողջ հայությունն է ուղղված:

Ճիշտ ժամանակն է հիշելու Նժդեհի խոսքերը ուղղված հայոց մտավորականությանը. «Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք: Վաղը կկորչենք իսպառ-եթե մնացինք այս մտայնությամբ: Կփրկվենք, եթե ազատվենք նախապաշարումներից, եթե փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով...»»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը