Ներքին Միտք 3 տարի առաջ - 22:19 23-04-2023

ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին․ քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում․ Հրանտ Բագրատյան

ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում։Այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։

Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ավելին, շառ արեց. թե բա չեք ասի, մադրիդյան սկզբունքներով այդպես էր։ (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։ Եթե Արցախն Ադբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։ Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է։

Հիմա, ՀՀ ԱԳՆ այդ ու՞մ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն ադրբեջանի կազմում, չէի՞ք հասկանում հետևանքները։

Վաղն ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպաությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր եկւրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Այս մասին հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ կոչ անելով ՌԴ-ին ի վերջո կատարել իրենց ստանձնած պարտավորությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում