Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:05 22-04-2023

Չնախատեսված կանգառներ ունեցա Նոր Կեսարիա համայնքում․ Նիկոլ Փաշինյան

Չնախատեսված կանգառներ ունեցա Նոր Կեսարիա համայնքում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք ինտենսիվ այգիների անցնելու հնարավորություններն ու կառավարության ծրագրերը»,- գրել է նա:

Գյուղացիներից մեկը Փաշինյանին ասաց, որ իրենց գյուղում հողերը վարձակալական հիմունքներով են, վարձակալության ժամկետը լրացել է, հիմա գնում են հողերի խոշորացման, սակայն հողի հարկերն են թանկացել:

Գյուղացու բողոքին ի պատասխան Փաշինյանը պատասխանեց, որ մտածողությունն է պետք փոխել, կաթիլային ոռոգման անցնել և նոր որակի գյուղատնտեսությամբ զբաղվել:

Գյուղացին էլ զրույցի վերջում Փաշինյանին հրավիրեց գյուղ. «Դե արի գնանք գյուղ, մի բանով հյուսրասիրենք, ինչ կա, էն կհյուսրասիրենք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում