Ներքին 3 տարի առաջ - 16:01 22-04-2023

Մենք կտրոննե՞րն ենք ուտելու․ երկու մանկահասակ երեխաների մայրը՝ Արցախում տիրող վիճակի մասին

«Գնածս կաղամբը գցել եմ աղբամանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտում բնակվող Մարիամ Ստեփանյանը, ով երկու մանկահասակ երեխա ունի։

Ասում է՝ կտրոնները գեղեցկացնելու համար իշխանությունը գումար է ծախսում․ «Կտրոնները ձևափոխել են, ձևավորել են, նկարազարդել են, դիզայն են փոխել, բայց ապրանք չեն բերում։ Մենք կտրոննե՞րն ենք ուտելու»,-ասում է պարուսույց Մարիամ Ստեփանյանը։



Նշում է, որ բազմանդամ ընտանիք են։ Ամուսնու եղբայրն էլ մի երեխա ունի, և սպասում են երկրորդին։ Իր փոքրիկը չորս ամսական է և շուտով հավելյալ սննդի կարիք կունենա․ «Չգիտեմ՝ որտեղից եմ գտնելու այդ սնունդը։ Մեծ բալիկս էլ շատ բանի կարիք ունի, չորս տարեկան է»։

Մարիամ Ստեփանյանի խոսքով՝ արցախցիները պայքարում են և չեն տրտնջում, բայց ցավ է, որ իրենց վիճակը չեն նկատում ու չեն արձագանքում․ «Բոլորը լուռ են․ ոչ ոք չկա։ Անգամ ապրանք բերողները թափելու բանը մեզ վրա գումար են հաշվում։ Կաղամբի փտած մնացորդները վաճառում են ու չեն թողնում ընտրել։ Մենք հերթերի մեջ կանգնում ենք ու վերջում այդ վիճակում մնում»,-նշում է Մարիամը։

Մարիամ Ստեփանյանը պարուսույց-մանկավարժ է։ Աշխատում է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում․ «Մշակույթը պահում ենք, ընթացքում փառատոնների ենք մասնակցում, ամեն բան անում ենք, որ այս իրավիճակից դուրս գանք, բայց ցավոտ է, որ այս վիճակում մեզ չեն հասկանում։ Գոնե սննդամթերքի հարցում ազնիվ լինեն»։

Ասում է, որ ապրում են բնականոն կյանքով և իրար օգնում՝ խաղաղության սպասումով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան