Ներքին 3 տարի առաջ - 09:52 22-04-2023

Տեղ համայնքում խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար և անքակտելի իրավունքները. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Շնորհավորելով տիկին Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բազմամյա խորը, համակողմանի և արդյունավետ համագործակցությունը, և թե՛ տիկին Մանասյանի հետ տարբեր հանձնառությունների շրջանակում նախորդիվ արդյունավետ համագործակցությունը կնպաստեն երկու հաստատությունների համագործակցության շարունակականության ապահովմանը:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին հանդիպման համար՝ ընդգծելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի ստանձնումը մեծ պատասխանատվություն և առաքելություն է՝ ուղղված մարդու իրավունքների և ազատությունների իրացման երաշխավորմանը և պաշտպանության պատշաճ համակարգի կայացմանը:

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է սույն թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ զինված ընդհարման արդյունքում խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները:

Կողմերը անդրադարձել են Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» երկու փուլով իրականացված ծրագրին՝ բարձր գնահատելով աշխատանքները, որոնք նպաստել են ինչպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»