Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:55 21-04-2023

Եթե Ադրբեջանը վերցնի Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը կկորցնի պետականությունը․ Հովիկ Աղազարյան

5 շրջանները հանձնելու գաղափարը եղել է դեռևս մինչև հեղափոխությունը։ Անգամ մեր իշխանությունների կողմից պատրաստակամությամբ հանդերձ՝ դա տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է, եթե չեմ սխալվում։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովի Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեսաուղերձի ժամանակ արած հայտարարությանը։
«Հետևաբար, սպասել որ դա մենք անեինք, այն դեպքում, երբ նախկինում, այդ հարցի հասունացած լինելու դեպքում, դա չի իրականացվել՝ մեր դեպքում առավել ևս չէր իրականացվելու»,- ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ դեռևս նախկին իշխանությունների ժամանակ Ադրբեջանն այդ առաջարկին չի համաձայնել, որովհետև իր պահանջներն ուրիշ են եղել։

«Երբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցությունները վարվել են, Կազանյան ու Մադրիդյան սկզբունքների հիմքով՝ ամեն անգամ, երբ բանակցությունները հասել են ինչ-որ հանգուցակետի, որ կարելի է ինչ-որ բան ստորագրել՝ Ադրբեջանը չի համաձայնել։ Իր ուզածը լրիվ ուրիշ է։ Եվ եթե մենք շատ խորանանք այդ հարցերի էության մեջ, ապա մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ուզածը լրիվ ուրիշ բան է և էր։ Դրա ի կատար ածման դեմ մենք պայքարում ենք, թու, թու, թու, առայժմ բարեհաջող»,- ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ ցանկացած դեպքում Արցախյան վերջին պատերազմից խուսափելը, գործականում անհնար է եղել։

«Դրա համար չկա որևէ առարկայական հիմք, չկա այն վստահությունը, որ մեր կողմից այս կամ այն տարբերակին համաձայնելու դեպքում դրան Ադրբեջանը կհամաձայներ որովհետև, կրկնում եմ, Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները շատ ավելի հեռու են գնում»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ, մինչև ուր են հասնում Ադրբեջանի նպատակները։

«Օրինակի համար Զանգեզուրի միջանցքը։ Ամենա–ամենա քիչն է դա, որ իրենք ուզում են»,- ասաց նա։

Դիտարկում արեցինք, որ Սևանի ու Երևանի մասին էլ են երազում։

«Իհարկե, ես էլ դա էի ուզում ասել։ Ամենաքիչն իրենց համար Զանգեզուրի միջանցքն է, որն իրենց կողմից ձեռք բերելու դեպքում կարող էր հասցնել Հայաստանի պետականության վերացմանը։ Հետևաբար, Սևանի, Իջևանի ու մյուս հարցերը կլինեն ածանցյալ։ Բայց փաստ է, որ տարածաշրջանի այս ծանր պայմաններում նույնիսկ, հլը որ կարողանում ենք պայքարել։ Ու անցած ժամանակահատվածում, երբ հնարավոր է եղել ինչ, որ համաձայնության գալ՝ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է՝ հզորացնելով իր ռազմական գործունեությունը»,- ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ այդպիսի ծրագրերը հնարավոր չէ իրագործել առանց հասարակության լայն շրջանակների հետ խորհրդակցելու։ Այս առումով՝ Աղազարյանն ասաց, որ եթե հնարավոր լիներ հողերը հանձնելով պատերազմից խուսափել, ապա Փաշինանն այդ մասին կմտածեր։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ