Մամուլ 3 տարի առաջ - 08:56 21-04-2023

Սեյրան Հայրապետյանի հրաժարականը պարտադրել է Սամվել Բաբայա՞նը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ելքով է ավարտվել` կուսակիցների միջեւ ծեծկռտուք է ծագել, դանակահարել են «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին։ Նախօրեին Հայրապետյանը հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Մեր աղբյուրները նշում են, որ հրաժարականը պարտադրել է Բաբայանը: Բանն այն է, որ Հայրապետյանը հավաքի ժամանակ ընդհարվել է խմբակցության աշխատակից աղջիկներից մեկի հետ, ով Բաբայանի հեռավոր ազգականն է:

Նա «ախչի»-ով է դիմել օգնականին, որից հետո աղջկա հայրն ու եղբայրն «ատչյոտ» են պահանջել, եւ թեժ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում ավելի շատ տուժել է պատգամավորը։

Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել՝ հայր եւ որդի հարձակվել են դանակով, փորձել են սպանել իրեն: Հայրապետյանին կպարտադրե՞ն վայր դնել մանդատը, Արցախում քիչ հավանական են համարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան