Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 20-04-2023

Օրինական ընտրությունների պարագայում Տիգրան Ավինյանը հաղթելու շանս չունի․ Մանե Թանդիլյան

«Լավ կլինի, որ Իլհամ Ալիևը բացատրի, թե ինչպես է տեսնում 120 հազար արցախցու՝ Արցախում չապրելու ծրագրի իրականացումը, որովհետև ինքը պետք է ուղիղ խոստովանի, որ գենոցիդի մասին է խոսում, որովհետև Արցախում ապրող 120 հազար հայություն մնալու է այնտեղ, նրանք կառչած են իրենց հողին, նվիրված են իրենց հայրենիքին և այնտեղից չեն շարժվում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Արցախում բնակվող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ պետք է ապրելու այլ վայր որոնեն։

«Այս հայտարարությունները, որ անում է Ալիևը, մեզ պետք է օգնի, որպեսզի մենք կարողանանք միջազգային դատարաններում և ատյաններում ցույց տալ, թե էթնիկ զտման ինչպիսի ծրագրեր է փորձում իրականացնել Իլամ Ալիևը։ Սա պետք է հանցագործությունների շարքին դասվի, և նա հետագայում պետք է միջազգային դատարանների առջև կանգնի որպես հանցագործ։ Այս առումով մենք պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնենք, որպեսզի բաց չթողնենք ոչ մի հնարավորություն, նա թույլ է տալի ու թույլ է տալու սխալը սխալի հետևից որպես էյֆորիկ վիճակում գտնվող բռնապետ։ Սրանք մենք պետք է և կարող ենք օգտագործել ի նպաստ և ի շահ արցախահայության»։

Թանդիլյանը նաև ընդգծեց, որ միջազգային հանրությունը սանկցիաների ու այլ գործուն քայլերի միջոցով Ալիևին պետք է ստիպի գնալ Հաագայի դատարանի որոշման կատարմանը։

«Ակնհայտ է, որ այս պահին այս խնդիրը ունի դիվանագիտական, բանակցային և իրավական լուծում։ Մենք երբևէ ռազմական ճանապարհով նման խնդիրների լուծում չենք տեսնում, բայց նաև տխուր եմ արձանագրել, որ Հայաստանն օտարել է իրեն այս գործընթացից, և Արցախը չունի այլ հնարավորություն՝ իր ձայնը բարձրացնելու։ Հետևաբար, Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, պետք է շարունակի լինել Արցախի ձայնը միջազգային կազմակերպություններում»։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և դրանում Տիգրան Ավինյանին հաղթելու հնարավորությանը՝ Թանդիլյանն ասաց, որ հաղթելու են ընտրությունների միջոցով։

«Ես խորապես համոզված եմ, որ օրինական ընտրությունների պարագայում Տիգրան Ավինյանը հաղթելու շանս չունի։ Եթե մի փոքր հետ նայենք, զուտ փաստական հենք դրան տալու համար, ապա 2021 թ․-ի Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 40 տոկոսից ավելի ձայն չի հավաքել։ Սա հաղթանա՞կ չէ։ Ընդ որում՝ չի հավաքել Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը՝ վարկանիշը հաշվի առնելով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այնտեղ իրենից զատ որևէ վարկանիշ ունեցող երկրորդ, երրորդ, չորրոդ տեղերում մարդ չկա։ Հետևաբար, երբ ասում ենք, որ հաղթելու ենք իշխող ուժին, դա լրիվ իրատեսական հաշվարկների արդյունք է։ Մենք այնպիսի առաջարկ ենք ներկայացնելու երևանցուն, որից նա չկարողանա հրաժարվել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի