Ներքին 3 տարի առաջ - 18:39 20-04-2023

Կանանց ԱՊՊԱ-ն թանկացել է 5-10000 ՀՀ դրամով, ԼԳԲՏ-ինը` դեռ ոչ

Ապահովագրողները որոշել են փոփոխել սակագների համակարգը վարորդների համար՝ դա բացատրելով, ընդհանուր առմամբ, ԱՊՊԱ ոլորտն իբրև թե բարելավելու ձգտումով, որի մասին դեռ խոսվում էր հունվարի 27-ից։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում էր կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում բարձրացվել են բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:

Բանն այն է, որ թանկացումներից բողոքում են կանայք։ Մեզ հետ զրույցում կին երկու վարորդներ տեղեկացրին, որ երկար տարիներ օգտվել են «Նաիրի ինշուրանս»-ից, սակայն մոտ երկու շաբաթ է՝ իրենց ԱՊՊԱ-ն թանկացել է 10.000 դրամով։ Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։

Թե ինչու են հատկապես կանայք թիրախային գոտում, արդյոք նրանք են ավելի շատ վթարներ անում, ուստի և հենց կանանց համար է թանկացել, փորձեցինք պարզել «Ինգո Արմենիա» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություններից։

«Նաիրի ինշուրանս» ընկերության ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված կանանց ԱՊՊԱ-ի թանկացումը, ինչպես են, օրինակ, կանանց և ԼԳԲՏ ներկայացուցիչների միջև տարբերություն դնում, «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցն ասաց. «ԱՊՊԱ-ն հաշվարկելիս կին կամ տղամարդ լինելը որևէ ազդեցություն չի ունենում։ Մեր ընկերությունը մի քանի գործոն է հաշվի առնում՝ ռիսկայնության գոտին, օրինակ, Կոտայքը և Երևանը, որտեղ գրանցված է մեքենան, ու կան հատվածներ, որտեղ վթարաշատ վայր է համարվում, բնականաբար ԱՊՊԱ-ն ավելի թանկ է այդ հատվածում։ Բացի դրանից՝ թե՛ ֆիզիկական անձը, թե՛ իրավաբանական անձը, հաշվի են առնում նաև մեքենայի ձիաուժը, չգիտեմ՝ մյուս ընկերություններում ինչպես են հաշվարկում մեքենայի ԱՊՊԱ-ն, սակայն մենք այդպիսի ռիսկային գոտի չունենք, այսինքն՝ եթե իրենք գրանցված են Երևանում կամ Կոտայքում, հնարավոր է իրենց համար ԱՊՊԱ-ն ավելի թանկ լինի, բայց կոնկրետ կին կամ տղամարդ լինելն ապահովագրավճարի վրա չի՛ ազդում»։

Հարցին, թե ըստ օրենքի՝ արդյո՞ք սեռը հաշվի առնվում է, գուցե ԼԳԲՏ համայնքից է, «Ինգո Արմենիա» ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեզ մոտ սակագները փոփոխվում են, որը կախված է լինում մեքենայի մակնիշից և վարորդից, սեփականատիրոջ տվյալներից։ Իհարկե, եղել են փոփոխություններ, որովհետև ազատականացրել են, ապրիլի մեկից նոր օրենք է եղել, ըստ որի՝ մենք հաշվի ենք առնում տրանսպորտի միջոցի հետ կապված տվյալները՝ նաև վարարոդի վթարների պատմությունը։ Նշեցի, որ սեռը հաշվի չենք առնում, ԱՊՊԱ-ի սակագինը հաշվելու համար հաշվի ենք առնում մեքենայի թափքը, արտադրության տարեթիվը և շարժիչը, վարորդական պատմությունը, վթարների պատմությունը, քաղաքացիությունն ու տարիքը, մեզ մոտ նշվում են սեփականատիրոջ տվյալները, տարիքը, ծննդյան տվյալները, քաղաքացիությունը և անուն-ազգանունը, սեռի հետ կապված որևէ խտրականություն չունենք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»