Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:08 20-04-2023

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Թագուհի Թովմասյանին քաշքշելով հեռացրին դահլիճից

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ Ելույթի ժամանակւը սպառելուց հետո Թովմասյանն ասաց, որ չի իջնում ամբիոնից, իրականացնում է քաղաքական ակցիա․ «ԱԺ ամբիոնը չեմ լքելու, իրականացնում եմ քաղաքական ակցիա... Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սոթքում կրակում են, Դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում: Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում...»,- ասաց Թովմասյանը։

Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը, հետո նաև Տիգրան Աբրահամյանը և ընդդիմադիր այլ պատգամավորներ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։ Վերջիններս քաշքշելով ամբիոնի մոտից հեռացրեցին Թագուհի Թովմասյանին, մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորների և նրանց հեռացրեցին դահլիճից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում