Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:25 20-04-2023

Դատական կարգով կվիճարկվի Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը․ Էդգար Ղազարյան


Դատական կարգով վիճարկվելու է Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդարանական ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:
Նա նաև նշել է.

«Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 11․04․2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։

Որոշումն անվավեր ճանաչելու համար մատնանշված են հինգ խումբ գործոններ․

• Որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ,

• ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու։

• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու։

• ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու մասին հարցը, ըստ էության տապալվել է՝ նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում ընդիիմության կողմից առաջադրված թեկնածու նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների, հոգեբանական ճնշումների, ելույթի, հարցուպատասխանի հնարավորությունից զրկելու և այլ դրսևորումներով՝ խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նիստի հատուկ ընթացակարգը։

• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը, քանի որ ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ