Արտաքին 3 տարի առաջ - 21:30 19-04-2023

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում Մոլդովայի անդամակցության բանակցությունները սկսել մինչև տարեվերջ

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) բանաձև է ընդունել, որով Եվրոպական միության անդամ երկրներին կոչ է անում Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսել մինչև այս տարվա ավարտը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

«ԵՄ-ին անդամակցելու շուրջ Մոլդովայի հետ բանակցությունները պետք է սկսվեն մինչև 2023 թվականի ավարտը՝ Եվրահանձնաժողովի 9 առաջարկությունների կատարումից հետո»,- ասվում է Եվրախորհրդարանի բանաձևի տեքստում։ Փաստաթղթում նշվել է, որ Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին կլինի աշխարհառազմավարական ներդրում միասնական ու ուժեղ Եվրոպայում։

Բանաձևում Եվրոպական խորհրդարանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Մոլդովան իր հարևան Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով շարունակում է ենթարկվել ռուսական ճնշման, էներգետիկ շանտաժի և տնտեսական ցնցումների, ինչպես նաև երկրում առկա իրավիճակը ապակայունացնելու փորձերի։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Ուկրաինան և Մոլդովան ստացել են «թեկնածու երկրի» կարգավիճակ։ Նույն գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների առաջնորդները չանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, սակայն երկրին չտրամադրեցին թեկնածուի կարգավիճակ՝ ներկայացնելով 12 առաջարկներ, որոնց կատարումից հետո միայն Վրաստանը կստանա թեկնածու երկրի կարգավիճակ։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի