Ներքին 3 տարի առաջ - 19:21 19-04-2023

Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. գործն ուղարկվել է դատարան

Տ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպության շենքի հարևանությամբ:

«Օլդ Սիթի» ՓԲ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին շինարարական կապալի պայմանագիր է կնքել համապատասխան լիցենզիա ունեցող «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության հետ, որը նշված տարածքում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս:

Քրեական գործի (վարույթի) շրջանակում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

«ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը 2023 թվականի մարտի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է