Ներքին 3 տարի առաջ - 19:02 19-04-2023

Դա Անի Խաչատրյանի ոճն է, ինքը սիրում է շոու սարքել․ Իզաբելլա Աբգարյան

«Դա Անի Խաչատրյանի ոճն է, ինքը սիրում է շոու սարքել, գոռալ, վերնագիր ստանալ, ինքը խոսելու ունակ չէ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Նշենք, որ երեկ Երևանի ավագանու նիստ էր գումարվել, որի ընթացքում ելույթ ունեցավ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա ելույթը բարկացրեց ավագանու անդամ Անի Խաչատրյանին։

«Անի Խաչատրյանը ինչպես միշտ վերցրեց իր վրա իշխանությունների փաստաբանի դերը։ Ես խոսում էի Տիգրան Ավինյանի հետ, հակադարձեցի Ավինյանին, իսկ Անի Խաչատրյանը ամպուլայի մեջ է, իշխանության փաստաբանի իր մշտական դերի մեջ։ Ելույթիս ժամանակ Անին լսեց «Ելք» անունը, դրա համար էլ գժվեց, որովհետև ինքը եղել է «Ելքի» փորձագետը, իսկ իմ տված գնահատականը շատ բացասական էր։ Նա մշտապես փառաբանում է «Ելք» դաշինքի աշխատանքը, իսկ ես՝ որպես այդ դաշինքն ընտրած մարդ, շատ դժգոհ եմ իրենց աշխատանքից։ Ասեմ ավելին՝ երբ ես դարձա ավագանու անդամ, հասկացա՝ ինչեր չի արել նախորդ ավագանին, որին ես եմ ձայն տվել որպես ընտրող։ Ինձ համար ակնհայտ էր, որ Երևանի ավագանին նորմալ աշխատող, սկզբունքային ընդդիմություն չի ունեցել առհասարակ»,-ասաց Աբգարյանը։

Հարցին՝ նիստից հետո Անի Խաչատրյանի հետ որևէ խոսակցություն եղե՞լ է, Աբգարյանն ասաց․ «Նիստից հետո Անի Խաչատրյանի հետ առանձին խոսակցություն բնականաբար չի եղել»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը