Մամուլ 3 տարի առաջ - 08:44 19-04-2023

Ծեծկռտուք՝ Տեղի համայնքապետի եւ համագյուղացիների միջև․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Տեղ գյուղի բնակիչների համար ադրբեջանական զինուժի սպառնալիքներից ոչ պակաս սպառնալիք է դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ իր թիմով։ Նա, կարելի է ասել, համայնքում «բեսպրեդել» է հաստատել։ Մեր տեղեկություններով՝ 2 օր առաջ Ղուլունցի եւ համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, երկուստեք թիմակիցներին են կանչել, եւ խմբակային ծեծկռտուք է եղել։ Մեզ ասացին, որ Ղուլունցի գլուխն է թեթեւ վնասվել, իսկ 23-ամյա երիտասարդը դեմքի շրջանում բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոց։

Հիվանդանոցի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խիստ հսկողություն է սահմանված տղայի պալատի մոտ, այսօր նա մի քանի վիրահատության կենթարկվի։ Նա գրեթե չի խոսում, սակայն ակնհայտ է, որ ծեծի է ենթարկվել։ Մենք կապվեցինք Աշոտ Գալստյանի հոր հետ, ով, լսելով հարցը, խուսանավեց․ «Բան չկա, չեմ կարող խոսել»՝ 10 րոպեից զանգեք, սակայն 10 րոպե հետո դարձավ անհասանելի։ Իսկ համայնքապետ Ղուլունցն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածքով հայտարարեց, թե սուտ են ասում, «չկա ըտենց բան», հետո էլ հոխորտաց, թե․ «Ասենք՝ Գալստյանի տղուն բան է եղել, ձեր ի՞նչ գործն է, դուք ձեր գործով զբաղվեք․․․ եթե Գալստյանն ասում է, որ իր տղուն ծեծել են, թող դիմի ոստիկանություն»։
Նշենք, որ Ղուլունցի թիկունքը նախկին մարզպետ, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է, ում որդին մարզի դատախազն է։ Հավելենք, որ երեկ նաեւ Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն էլ հայտարարեց, որ Ղուլունցի մաֆիան իրեն ծեծի է ենթարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի