Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:16 18-04-2023

Թուրքիան հավատաց մեր անկեղծությանն ու բացեց Մարգարայի կամուրջը․ Փաշինյան

Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարողականը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Պետք է խոստովանեմ, որ այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Եվ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց այդպես էլ ընկալեցին և ընդունեցին։ Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ։ Թուրքիան էլ չէր բացի Մարգարայի կամուրջը, եթե չհավատար մեր անկեղծությանը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն․ «Դա զարմանալի արձանագրումէր, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։

Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը, իրոք, կբացվի և հիմք կստեղծվի հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման համար։ Այս առումով չափազանց կարևոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է