Մամուլ 3 տարի առաջ - 08:54 18-04-2023

Ինչու է ընդդիմությունը որոշել մասնակցել արտահերթ նիստին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։

Ընդդիմադիրները Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության անդամների հետ հրաժարվեցին առերեսվել անցած տարվա մարտի 23-ի հարցուպատասխանից հետո, երբ ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե այսուհետ մատ թափ տալով կխոսի նրանց հետ, ովքեր կհամարձակվեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու մեջ։

Հետո էլ սպառնաց, թե` «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», եւ ընդդիմությունը՝ վրդովված, լքեց նիստերի դահլիճը։ Այնուհետեւ փողոցում ակտիվացավ Դիմադրության շարժումը, եւ մինչեւ աշուն ընդդիմադիրները խորհրդարան չգնացին, իսկ հոկտեմբերին վերադարձան, բայց որոշեցին չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։ Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին։

Երեկ մեր հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ»։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները տեղի են տալիս հանրության քննադատություններին, որ ո՛չ փողոցում են ակտիվ, ո՛չ խորհրդարանում են Նիկոլի ստերը բռնում, թողնում են, որ իշխանությունն ինչ ուզի, անի, ինչ ուզի, ասի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան