Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:22 17-04-2023

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցն ատրճանակով ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան է եղել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:
Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը