Մշակույթ 3 տարի առաջ - 17:15 15-04-2023

Ըմբոստ ոգու չապրած տարիները

Վարդգես Պետրոսյանի եղերական մահվանից անցել է քսանինը տարի: Նա սպանվել է 1994 թ. հենց այս օրը՝ ապրիլի 15-ին, իր տան շքամուտքում: Հանցագործությունն այդպես էլ մնաց չբացահայտված:

«Հիմա վերհիշում եմ նրա գրքերը, և ուղեղիս մեջ ուրվագծվում են տարօրինակ համեմատություններ։ Նա գրեց անավարտ դիմանկարներ, բայց մի՞թե նույնքան անավարտ չմնաց նրա դիմանկարը, մի՞թե որևէ գիրք գրվեց նրա մասին։ Նա գրեց «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», բայց մի՞թե նույնքան կիսամութ չմնաց նրա կյանքը և մահը։ Նա գրեց «Ապրած և չապրած տարիները», բայց մի՞թե չապրած տարիները ավելի շատ չէին լինելու։ Նա գրեց «Կրակե շապիկը», բայց մի՞թե հենց ինքը չայրվեց նրա կրակներում, որի մեջ հիմա այրվում ենք մենք։ Նրա գրեց «Մենավոր ընկուզենին», բայց մի՞թե ամեն մեծություն մի մենավոր ընկուզենի չէ հողմերի դեմ։ Նա գրեց «Հայկական էսքիզները», բայց մի՞թե ինքն էլ մեր հայկական կյանքի հետաքրքիր էսքիզ չէր, որ փայլ էր տալիս մտավոր և հոգևոր մեր կյանքին։ Նա գրեց «Վերջին ուսուցիչը», բայց մի՞թե ինքը մեր հրապարակախոսության վերջին ուսուցիչը չէր։ Նա գրեց «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», բայց մի՞թե ավելի ծանր չէր գրողի, հրապարակախոսի, պատգամավորի գլխարկը, և մի՞թե հիմա ավելի ծանր չէ մեր վիշտը։ Նա գրեց «Դեղատուն Անին», բայց հիմա ի՞նչ դեղատուն, ի՞նչ դեղ կփրկի նրան, ի՞նչ դեղ կբուժի մեր կսկիծը։ Իսկ «Հավասարում բազմաթիվ անհայտներով գիրքը» նույնպես խորհրդանշական եղավ․ և իրոք, նրա կյանքը ու վախճանը մի հավասարում էր՝ բազմաթիվ անհայտներով»,- Վարդգես Պետրոսյանի մահվան առիթով գրել է Արամայիս Սահակյանը։



Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը նորագույն գրականության ամենագունեղ անուններից մեկն է։ Հայն ու հայկականը սիրելու, արած գործին անմնացորդ նվիրվելու կատարյալ օրինակ էր Պետրոսյանը։ Նրա հիմնադրած «Գարուն» ամսագիրը բոլոր ժամանակների լավագույն հարթակն է, որտեղ ինչպես գրական, այնպես էլ հասարակական, տնտեսական, կրթական ամենատարբեր խնդիրներ են բարձրացվել՝ դառնալով մի ամբողջ սերնդի հետաքրքրության առարկան։ Վարդգես Պետրոսյանը մի առիթով խոստովանել է, որ «Գարունի» վերելքի տարիները իր կյանքի լավագույն տարիներն էին։



Պետրոսյանը եղել է ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, այդ պաշտոնում աշխատել է մոտ 6 տարի, որից հետո ևս 7 տարի աշխատել է որպես նախագահ։ Նա մշտապես օգտագործել է բոլոր հնարավոր հարթակները՝ հնչեցնելու մեր ազգային խնդիրները։

Վարդգես Պետրոսյանն այն համարձակներից էր, որ մոսկովյան բարձր ամբիոնից խոսեց Սումգայիթյան ջարդի ու Ղարաբաղյան հարցի արդար կարգավորման մասին:

«Սումգայիթում ցեղասպանության փորձ է արվել…»,- հայտարարեց նա՝ չվախենալով և ոչ մի հետևանքից։



Վարդգես Պետրոսյանի սպանությունը մինչ օրս առեղծված է մնում։ Սպանությունից մոտ 2 ժամ առաջ Պետրոսյանը հարցազրույց էր տվել, որում նա կարծիք էր հայտնել, թե գալու է ժամանակ, երբ ժողովուրդը հիասթափվելու է ցանկացած կուսակցությունից, քանի որ ինքն այդ հիասթափությունն արդեն տեսնում էր։ Շրջանառվող վարկածներից մեկն էլ կապվում էր նրա անձնական և ընտանեկան խնդիրների հետ։

Օվսաննա Իսրայելյան


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին