Ներքին 3 տարի առաջ - 12:30 15-04-2023

Հայրենասիրությունը ֆետիշացնողները եւ կեղծ բարեպաշտության մոլորյալները․Նիկոլյանի արարքի ծայրահեղական ընկալումները

Երեկվանից հանրային քննարկումների կիզակետում դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն է, ով Մարզահամերգային համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրել է Ադրբեջանի դրոշը։

Նրան բերման են ենթարկել, խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։

Այս միջադեպի մասով հանրային քննարկումներն ու ընկալումները այնքան ծայրահեղ են․ ոմանք հերոսացնում են Նիկոլյանին, ոմանք՝ դատափետում։

Սկսենք առաջինից․ ոմանք հերոսացնում են Նիկոլյանին՝ դրոշի այրելը համարելով ազգային արժանապատվության բացառիկ ցուցադրում, հաղթանակ․․․ Մարդկային առումով կարելի է հասկանալ Նիկոլյանի էմոցիաները, վերաբերմունքը թշնամուն եւ որեւէ քայլ անելու ցանկությունը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ վերաբերմունքը միայն դրոշ այրելով է սկսվում եւ ավարտվում, արդյոք իր իշխանական հաճախորդներին Նիկոլյանը գեթ մեկ անգամ իր վերաբերմունքը հայտնել է, եթե իր համար անընդունելի է եղել Ադրբեջանի մասնակցությունը, ինչու է ընդգրկված եղել կազմակերպչական աշխատանքներում, թե ինչպես ասում են՝ գործը՝ գործ, հայրենասիրությունը՝ հայրենասիրություն․․․։

Այս հարցերը հնչեցնում ենք՝ ամենեւին էլ չգնահատաելով արարքը, չդատապարտելով եւ չփառաբանելով Նիկոլյանին։

Ծայրահեղ վերաբերմունք ունեն նրան դատապարտողները, ովքեր կեղծ բարեպաշտության հովերով տարված պնդում են, թե քաղաքակիրթ աշխարհը ինչ պետք է ասի, սանկցիաների տակ կհայտնվեն մեր մարզիկները, ողջ կազմակերպչական աշխատանքը ջուրը լցվեց, բա Ձեզ դուր կգա, որ մեր դրոշն էլ այրեն․․․։

Նման պնդումներ անողները իրավացի կլինեին, եթե մենք ապրեինք խաղաղ, լավ ժամանակներում։ Բայց երբ 4 ամիս շարունակ արցախցին բլոկադայի մեջ է՝ զրկված տարրական իրավունքներից, էլ մեր ինչի՞ն են պետք զանազան միջոցառումները, որ պետք է անցկացվեն Հայաստանում, կամ այլեւս ինչ կարեւորություն ունեն քաղաքակիրթ աշխարհի արձագանքը, սանկցիաները․․․։ Այնպես չէ, որ մեր քաղաքակիրթ լինելը գնահատվել է եւ արժանի պատասխան ստացել։

Երբ թշնամին ամեն օր մետր առ մետր խորանում եւ հաստատվում է մեր սուվերեն տարածքում, սպանում, տանջում մեր հայրենակիցներին, այդ քաղաքակիրթ աշխարհը քանի՞ անգամ է նրա ձեռքը բռնել, քանի՞ անգամ է գնահատվել մեր մարդասիրությունը եւ խաղաղության ձգտումը․․․։

Այնպես որ սովորեք զատել առաջնայինը երկրորդայինից, երբ սյունեցին, արցախցին, Հայաստանը եւ Արցախը գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած, առնվազն կեղծ բարեպաշտություն է խոսել սպորտային միջոցառումների անցկացումից, հնարավոր սանկցիաներից, աշխարհի արձագանքից․․․։

Եթե մենք եւ մեր երկիրը վերանում ենք աշխարհի քարտեզի երեսից, էլ ինչու պետք է մտածենք՝ կմասնակցեն միջազգային մրցույթի, թույլ կտան նման մրցույթ կազմակերպել, Ադրբեջանում մեր դրոշը կայրեն, թե ոչ․․․ Ադրբեջանը մեր տարածքն է օկուպացնում օր օրի, իսկ մենք դեռ դրոշի դարդն ենք լացում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին