Ներքին 3 տարի առաջ - 09:37 15-04-2023

Նոր Հաճնում 16-ամյա տղան Toyota Land Cruiser-ով կոտրել է քարե պարիսպը, ապա բախվել ծառին. կա վիրավոր․ shamshyan.com

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 16-ամյա Կառլոս Վ.-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է Նոր Հաճն քաղաքի Աշոտ Հարությունյան 1 հասցեում գտնվող «Ամիկսոն Սաֆիր» ՍՊԸ-ի քարե ցանկապատին, քանդել այն, ապա ավտոմեքենայով հայտնվել ՍՊԸ-ի տարածքում, մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել կայանված КАМАЗ մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթանալով հայտնվել կանաչ գոտում՝ բախվելով ծառերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Կառլոս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը