Ներքին 3 տարի առաջ - 23:10 14-04-2023

Վարդանը համեստ էր ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի․ Արմեն Սարգսյան

Հանրապետության Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.

«Խորին ցավակցություններս եմ հղում մեր ժամանակի լավագույն մտավորականներից մեկի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում նրա ընտանիքի ու հարազատների ծանր վիշտը: Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի:

Երկուսի դեպքում էլ նրա մեջ սահմանային գծեր չկային, երկուսի հանդեպ էլ ազնիվ էր, շիտակ ու անկեղծ, երկուսին էլ հավատում էր և նվիրված էր ամբողջ էությամբ, երկուսի համար էլ մտահոգ էր ու սրտացավ…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը