Ներքին 3 տարի առաջ - 17:58 14-04-2023

Արբաթ և Արևաշատ գյուղերի ճանապարհը 30 տարի է չի վերանորոգվել․ պետական մարմինները լուռ են

«Արարատի մարզի Արբաթ և Արմավիրի մարզի Արևաշատ գյուղերի միջև ընկած ճանապարհը՝ մոտ 800 մետր, արդեն 30 տարի է չի վերանորոգվել և չի ասֆալտապատվել։ Գյուղի բնակիչների համար այդ ճանապարհով անցնելն ուղղակի անտանելի է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արևաշատ գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները մի քանի անգամ դիմել են պատկան մարմիններին, Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանին, Արբաթ վարչական շրջանի ղեկավարին, սակայն, խնդիրը չի լուծվել․
«Շատ տեղեր ենք դիմել, ամեն անգամ ասում են՝ այս տարի կվերանորոգենք, մյուս տարի կվերանորոգենք, բայց ոչ մի բան էլ չեն անում։ Գյուղի տրանսպորտն այդ տարածքով է անցնում, հաճախ ճանապարհի անբարեկարգ լինելու պատճառով փչանում է մեքենաները ջարդվում են, մարդկանց տեղաշարժը սահմանապակվում է, ինչն էլ դառնում է մարդկանց դժգոհությունների պատճառը»։

Բնակիչը նշեց, որ խնդիրը երկու գյուղերի միջև է կռվախնձոր է դարձել․ « Մի գյուղն ասում է՝ քո ճանապարհն է, մյուսն էլ իր հերթին ասում է, թե ինձ պետք չի այդ ճանապարհը, քեզ պետքա դու սարքի։ Պետական մարմիններն էլ առիթից օգտվելով 30 տարի բացարձակ անտերության են մատնել այս տարածքը, հաշվի չառնելով, որ ճանապարհը շատ կարևոր է 2 գյուղերի համար»։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը