Ներքին 3 տարի առաջ - 13:41 14-04-2023

Այն, ինչը մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է. Անդրանիկ Քոչարյան

Առաջին անգամ չի պարոն Փաշինյանը հնչեցնում սահմանին զորքերի հայելային տեղաշարժի մասին, որն այդպես էլ մնացել է անպատասխան ադրբեջանական կողմից, ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած, մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով, քարտեզների ռազմական մասը հաստատված է նաև Գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական Միության», - ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականներ էր տվել դեռ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից առաջ։ «ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ։ Թերություններ իհարկե կան, և մենք հետամուտ ենք, որ թերացողները պատժվեն։ Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները։ ԱԽ նիստերի ժամանակ կարող են տրված լինել»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, թե չի կարող ասել` կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց որ չէր կարող տրված չլինել, հստակ է։

Նա նշեց, որ Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է լինելու՝ թերացումները պարզելու համար։

«Անպայման կլինի ծառայողական քննություն։ Մասնագիտական քննության արդյունքում պետք է գանք որոշակի եզրահանգումների. ԱԱԾ-ում անպայման կլինի, Զինված ուժերում էլ կլինեն», - ասաց Քոչարյանը։

Քոչարյանը հավելեց, որ մեր զինված ուժերը եթե նման կեցվածք չդրսևորեին, ապա ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այնտեղ։ «Կարծում եմ, որ հետագայում պետք է ելնենք այն իրողությունից, որ զինված ուժերի և՛ կարողությունները, և՛ բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրած խնդիրը։ Այն, ինչը որ մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։ Այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի։ Զինված ուժերն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնի», - ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը