Մամուլ 3 տարի առաջ - 08:56 13-04-2023

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ ՄԻՊ-ը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը 69 կողմ ձայնով մարդու իրավունքների պաշտպան ընտրեց գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Անահիտ Մանասյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն, որը նա ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու պահին, նա 2 բնակարանի սեփականատեր է, որոնցից մեկին տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով, իսկ մյուսին՝ համասեփականության։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկը ձեռք է բերվել 1995 թվականին, մյուսը՝ 2015 թ․։

Մանասյանն ունի մեկ «Ֆորդ» մակնիշի մեքենա, 9 մլն 300 հազար դրամ, 9 հազար 326 ԱՄՆ դոլար եւ 9 հազար 123 եվրո բանկային ավանդներ։ 2022 թվականին Մանասյանի բանկային հաշիվներում առկա են եղել 23 հազար 654 եվրո, 204 ԱՄՆ դոլար, 16 մլն 401 հազար դրամ գումար։ Նույն ժամանակահատվածում կանխիկ միջոցները կազմել են 6 հազար 600 ԱՄՆ դոլար, 4 հազար 750 եվրո, 140 հազար ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան