Ներքին 3 տարի առաջ - 14:23 12-04-2023

էնպես չէ, որ ադրբեջանցիների պիկապը կրակելով է մոտեցել․ ՔՊ-ական պատգամավոր

Ինչո՞ւ չի կրակել հայկական կողմը մոտեցող ադրբեջանցիներին: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՔՊ-ական, սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին։

«Նորից եմ ասում՝ պետք է լինեին բանակցություններ մեր և իրենց միջև: Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, և եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել։ Բանակցություններ մինչև այդ էլ են եղել, այդ ընթացքում էլ են եղել, երեկ էլ պետք է լինեին, բայց ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի: Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետև հետո էլի եղան բանակցություններ, որ դադարեցին մարտերը: Բայց այդ պահին եղել է սադրանք և սկսվել է հրաձգություն, որը հետո վերածվել է մեծ մարտի»։

Հարցին, թե ինչ նպատակ ունեն ադրբեջանցիները, Տեղ գյուղը գրավելու առաջադրա՞նք ունեն, Ղահրամանյանը նշեց, որ Ադրբեջանը սադրանքի է դիմում խաղաղության բանակցությունները տապալելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում