Ներքին 3 տարի առաջ - 12:46 12-04-2023

Քաղաքական ղեկավարության հրահանգը թշնամուն դարձնում է սանձարձակ. 5165


Տեղ գյուղի տարածքում թշնամու երեկվա սադրանքը անպատժելիության, ՀՀ գործող քաղաքական ղեկավարության թողտվության և միտումնավոր անգործության հետևանքն է: Այս մասին հայտարարություն է տարածել «5165 շարժումը»:

Հայտարարությունում ասվում է.

«Կիսում ենք ապրիլի 11-ին Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների ծանր վիշտը, վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Տեղ գյուղի տարածքում թշնամու երեկվա սադրանքը անպատժելիության, ՀՀ գործող քաղաքական ղեկավարության թողտվության և միտումնավոր անգործության հետևանքն է։ Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայ-ադրբեջանական նոր շփման գծի բազմաթիվ հատվածներում չեն իրականացվել հենակետերի ամրակայման ու կահավորման արագ, հիմնավոր, կազմակերպված ու արդյունավետ աշխատանքներ։

Քաղաքական ղեկավարության հրահանգը զինված ուժերին՝ «ամեն կերպ թույլ չտալու էսկալացիա», թշնամուն դարձնում է սանձարձակ։ Այս և բանակի կրած կորուստների այլ դեպքեր հերթական անգամ վկայում են պաշտպանության գործող նախարարի՝ իր պատասխանատվության ոլորտից հեռու լինելու մասին։ Գործող իշխանությունների այս անգործությունն ու թողտվությունը հնարավոր չէ բնութագրել այլ կերպ, քան աջակցություն Ադրբեջանին՝ հայ ժողովրդին ահաբեկելու, թուլության զգացում ներշնչելու և Հայաստանը նոր կապիտուլյացիայի տանելու հարցում։

Մենք վճռականորեն դեմ ենք արտահայտվում պարտվողական ու դավաճանական այս ուղեգծին և հայտարարում ենք, որ այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի. պետության առաջնահերթ խնդիրը բնակչության անվտանգությունն ապահովելն է, հանգամանք, որ առկա չէ պետական իշխանությունն ուզուրպացրած վարչախմբի գործունեության մեջ։

Առավել քան հստակ է, որ Զինված ուժերի մարտունակությունը և պետության սահմանների անվտանգությունը երբևէ առաջնահերթություն չի հանդիսացել այս իշխանությումների համար։ Ավելին՝ նրանք հետևողականորեն խարխլել են Հայաստանի և Արցախի անվտանգության հիմքերը՝ մեծացնելով մեր ֆիզիկական անվտանգության սպառնալիքները»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից