Մամուլ 3 տարի առաջ - 08:35 12-04-2023

Նախկինները կպատժեին մալիշկեցի կնոջը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու վերաբերյալ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հարցրինք՝ ինչո՞վ է Հայաստանի «դեմոկրատիան» տարբերվում եվրոպականից, որ այնտեղ կոշիկ, պոմիդոր, ձու են նետում նախագահների վրա, դրանք քաղաքական ակցիաներ են համարվում, իսկ պատերազմից մազապուրծ կնոջ նետած անձրեւանոցը բռնության գործադրում է համարվում։

«Դե, ժողովրդավար երկրներում իսկապես ընդունված չէ բողոքող քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելը, քրգործ հարուցելը, եթե մենք այդ ճանապարհն ենք ընտրել, պետք է մենք էլ հարգենք քաղաքացիների իրավունքը, բայց, գիտեք, իրավիճակները տարբեր են, գուցե մարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե կնոջ պահվածքը հրահրված է եղել ինչ-որ խմբի կողմից, ուստի նորմալ է, որ ձերբակալել են, ապա ազատ արձակել: «Հավանաբար, իրենք էլ հուզական երեւույթ են դիտարկել, ոչ թե քաղաքական ակցիա, դրա համար են ձերբակալել»։

Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին եւ ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։ Նա հիշեցնում է, թե որքան լոյալ գտնվեց Փաշինյանը «սյունյաց ողջույններ հղած ագրեսիվ» քաղաքացիների նկատմամբ․ «Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց»:

Մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկը, Բագրատյանի խոսքով, անպատիժ չէր մնա․ «2007 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իմ համակիրները Սերժ Սարգսյանին հարց էին տվել, թե իր գլխավերեւում որ հանրապետության դրոշն է, որովհետեւ մենք վիճարկում էինք օրենքով արգելված դրույթը` ՀՀԿ-ի դրոշն էր փակցրած, հարց էին տվել՝ ո՞ր դրոշն է, ձեր ներկայացուցիչը պատասխանատվությունից խուսափելու համար ասում է` Կոլումբիայի դրոշն է, այդ հարց տվող կնոջն ուժային մեթոդներով հեռացրել էին այդ վայրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան