Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:26 11-04-2023

Իշխանությունները բացարձակ թքած ունեն ժողովրդի վրա. հոգեբան

Երեկ՝ ուշ գիշերը, Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել և փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Տեղի ունեցածի ֆոնին ՀՀ ՊՆ տարածում էր բնակչությանը հանգստացնող տեքստեր՝ ասելով, որ նրանք մոլորվել են։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մեր իշխանությունները, բացի հանգստացնելուց, այլ բան չեն կարող անել։

«Ինչ է նշանակում՝ հանգստացնում են․ ինչո՞ւ, ուրիշ տարբերակ ունեն, բայց չե՞ն անում։ Հարց է, չէ՞, առաջանում՝ ինչպես է լինում, որ հայ հովիվը մոլորվում է, գերի է դառնում, և մենք ունենում ենք բազմաթիվ գերիներ Ադրբեջանում, ադրբեջանցին Սիսիանում մոլորվում է, մենք արդարացնում ենք, ասում ենք՝ դե բա պետք է մոլորվեր»։

Մադաթյանը նշեց նաև, որ ինքը միշտ է շեշտել, որ ներկա իշխանությունները ադրբեջանամետ են. «Ես չգիտեմ, դեռևս 18 թվին եմ ասել, որ այս իշխանությունը պրոադրբեջանական է։ Զարմանալի բան ես այստեղ չեմ տեսնում, և ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ ժողովրդի հոգեբանության մասին ոչ մեկը չի մտածում»։

Խոսելով կատարվածի՝ մարդկային հոգեբանության վրա թողած ազդեցությունից՝ Մադաթյանն ասաց, որ ոչ ոք հոգեբանությյան մասին չի մտածում։

«Ժողովրդի հոգեբանության մասին ոչ մեկը չի մտածում։ Այդպիսի բան մի ասեք, Դուք որ ասում եք ժողովրդի հոգեբանության մասին, դա նշանակում է կա մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել․ վաղուց այս իշխանությունը ժողովրդի հետ հաշվի չի նստում, էլ ուր մնաց հոգեբանության մասով ինչ-որ բաներ անի»։

Մադաթյանը նշեց, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների արարքներ վկայում են այն մասին, որ բնակչության հոգեբանության մասին չեն մտածում։

«Երբ Ալեն Սիմոնյանը հասարակության աչքի առաջ թքում է ինչ-որ մեկի վրա, դա ժողովրդի հոգեբանությունը հաշվի առնո՞ղ է։ Չէ էլի, այդպես չէ, այսօրվա դրությամբ այս իշխանությունները բացարձակ թքած ունեն ժողովրդի վրա և անում են այն, ինչի պատվերը իրենք վերցրել են։ Ես ունեմ անձնական կարծիք, որ սա վճարովի ծառայություն է եղել, բայց ոչ մի հիմնավորում չունեմ դա պնդելու համար»։

Մադաթյանը ընդգծեց, որ սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիները հույսը դրել են իրենց վրա և իշխանություններից ակնկալիք չունեն։

«Այսօրվա դրությամբ սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների հույսը ոչ միայն Սիսիանում, այլև Գեղարքունիքում ինքն է և իր լապատկան, որ ինքը պիտի իր ընտանիքը պաշտպանի և բնավ չի զգում պետական աջակցություն պաշտպանության առումով։ Սիսիանում նույնն է, հաճախ եմ լինում սահմանամերձ շրջաններում։ Վստահ կարող եմ ասել, որ դա այդպես է։ Ադրբեջանցին եթե մտել, հասել է Սիսիան, մի կետ պետք է հասկանալ՝ դա ուղղակի արտահայտելուց բացի։ Մենք ունենք այնտեղ դիրքեր, որոնք անցել է․ հիմա մոլորվելով հո չէ՞։ Ըստ հոգեբանի՝ այս պահին իշխանություններից որևէ բան ակնկալելը խելամիտ չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին