Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:52 11-04-2023

Այդ մարդը ո՛չ աղոթել գիտի, ո՛չ խաչակնքվել․ քաղաքացիները՝ վարչապետի եկեղեցի չայցելելու մասին

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել էին Ծաղկազարդի տոնին:

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամը, լուսանկարներ էր հրապարակել և տոնի խորհրդի հետ կապված գրառում արել։ Հրապարակված լուսանկարներում բացակայում էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանք եկեղեցի չէին գնացել։

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին՝ Սուրբ Զատիկի օրը նույնպես եկեղեցի չէր այցելել, օրը շնորհավորել էր սաղմոսով, այս անգամ 139-րդ:

Նկատելի է, որ վերջին շրջանում Փաշինյանը հաճախ է բացակայում եկեղեցական տոներին մատուցվող պատարագներից։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ ինչպե՞ս են վերաբերումնրան, որ վարչապետը եկեղեցի չի գնում, պատարագներին չի մասնակցում։

«Ամեն մեկի պարտականնությունն է եկեղեցի հաճախելը, աղոթելը։ Նա պարտավոր է եկեղեցի գնալ»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է